
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին տիկնոջ՝ Նունուկա Թամազաշվիլիի հետ ամանորին ընդառաջ հյուրընկալել է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպաններին առաջիկա տոների կապակցությամբ, ամփոփել տարվա ընթացքում ձեռք բերված հաջողություններն ու խոսել առաջիկա անելիքների մասին։ Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել դիվանագետներին աջակցության և բարեկամության համար։
Ընդունելությանը ներկա են եղել նաև գործադիր իշխանության ներկայացուցիչները։