«Իմեդի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Իրակլի Ղարիբաշվիլին շուտով կլքի վարչապետի պաշտոնը, այն կզբաղեցնի Իրակլի Կոբախիձեն։
Նշվում է, որ Իրակլի Ղարիբաշվիլիին այսուհետ կզբաղեցնի կուսակցության նախագահի պաշտոնը։ Նույն տեղեկությունը հեռարձակել է նաև «Առաջին ալիքը»։
Իշխող կուսակցության ներկայացուցիչները դեռ չեն արձագանքել այս տեղեկությանը և ձեռնպահ են մնում մեկնաբանություններից։
Իրակլի Ղարիբաշվիլիի հնարավոր հրաժարականի մասին լուրերը ակտիվացան այն բանից հետո, երբ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին։