
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այսօր Բրյուսելում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։
ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը պատճառների մասին չի հայտնում։ Ծրագրված հանդիպման կարգավիճակը փոխվել է կազմակերպության կայքում չեղարկվածի:
Լրատվամիջոցները գրում են, որ պատճառը կարող է լինել Ստոլտենբերգի առողջական վիճակը կորոնավիրուսով վարակվելուց հետո։