Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացել է կառավարության նոր նախագիծը՝ «Զինվորական ճամբարը», որի ժամանակ ելույթ ունենալով նշել է, որ կառավարությունը մշակել է նոր պաշտպանության օրենսգիրք։
«Մենք մշակել ենք շատ լավ պաշտպանության նոր օրենսգիրք, որը խորհրդարանը կհաստատի և կընդունի մոտ օրերս, նոր օրենսգրքով կարգավորել ենք ժամկետային զինծառայողների ծառայության պայմանները, որոնք կլինեն շատ ճկուն», — հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Կոջորիում։
Ըստ կառավարության ղեկավարի` պաշտպանության նոր օրենսգիրքը երիտասարդների շրջանում մեծ ժողովրդականություն է վայելելու։