
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի (ԱԳ) նախարար Ինալ Արձինբան Ռուսաստանի «Առաջին ալիքի» եթերում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։ Ըստ դե ֆակտո ԱԳ նախարարի՝ «Ղարաբաղի և Աբխազիայի միջև զուգահեռները» անտեղի են։
Արձինբան նշել է՝ «ՄԱԿ-ի ոչ մի անդամի համար Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի սուբյեկտ չի եղել»։
«Հայաստանը այս տարիների ընթացքում չի ճանաչել և չի հաստատել դիվանագիտական հարաբերություններ Լեռնային Ղարաբաղի հետ…
Ես ուզում եմ միանշանակ հայտարարել, որ Աբխազիայի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև զուգահեռները տեղին չեն, հաշվի առնելով, որ մենք Ռուսաստանի հետ ունենք դիվանագիտական հարաբերություններ և աշխարհի ամենամեծ պետությունը՝ Ռուսաստանի Դաշնությունը, ճանաչել է մեր ինքնիշխանությունը, մենք դա շատ ենք գնահատում»,- ասել է Արձինբան։