Վրաստանի իշխանական TV Imedi հեռուստաընկերության եթերում, փետրվարի 9-ի երեկոյան լուրերի թողարկման ժամանակ անդրադարձ է եղել մածունի արտահանման սահմանափակման թեմային: Թողարկման ժամանակ հետևի ֆոնին ցուցադրած կադրերում շշի վրա վրացերենով գրված է «մացուն», դրա վերևի հատվածում հայատառ՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», իսկ ներքևի մասում՝ «Տոլման նույնպես ադրբեջանական է»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքացիական ակտիվիստ Գիորգի Թումասյանը, որից հետո վրաստանյան ԶԼՄ-ներն ակտիվ անդրադարձել են հարցին: Հարցի շուրջ ակտիվ քննարկում է ծավալվել սոցիալական ցանցերում:
Տեսանյութն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ:
Ավելին՝ այստեղ
Վրաստանն արգելել է «Մածուն» գրությամբ ապրանքների արտահանումը