Վրաստանի կառավարության միջնորդությամբ Բեռլին-Թբիլիսի հատուկ չվերթով տեղափոխվել են հղիներ, մանկահասակ երեխաներ ու տարբեր խրոնիկ հիվանդություններով մարդիկ՝ հաղորդում է երկրի արտգործնախարարությունը:
Գերատեսչությունից հայտնում են, որ ուղևորներից մեկի վիճակը ծանր է, նա Համբուրգի կլինիկայից Բեռլինի օդանավակայան է տեղափոխվել Շտապ օգնության հատուկ մեքենայով: Թռիչքը սպասարկում է Georgian Airways ավիաընկերությունը, տոմսերի վաճառքը սկսվել է 2 օր առաջ:
ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ ապրիլի 12-ի դրությամբ վրաստանյան դիվանագիտական առաքելությունները տեղերում աջակցություն են ցույց տվել 3 809 քաղաքացու, իսկ կառավարության աջակցությամբ՝ 5 319 քաղաքացի հայրենիք է վերադարձել:
Փուլ առ փուլ վերադարձի գործընթացը շարունակվում է: Վրաստան հասնելուն պես քաղաքացիները բուժզննում են անցնում և 14-օրյա կարանտին:
Հիշեցնենք՝ 2 օր առաջ հատուկ չվերթով ԱՄՆ-ից Վրաստան 76 քաղաքացի էր վերադարձել, նաև 35 հայազգի աշակերտ:
Տեսանյութեր. Հայ աշակերտներն ԱՄՆ-ից հայրենիք վերադարձան Վրաստանով