Գերմանիայի «Ապագա» իշխող կոալիցիան, որի մեջ մտնում են «սոցիալ-դեմոկրատները», «կանաչները» և «Ազատ դեմոկրատները», փաստաթուղթ է հրապարակել կոալիցիոն կառավարության և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։
Փաստաթուղթը, ի թիվս այլ հարցերի, անդրադառնում է Արևելյան երկրներին, այդ թվում՝ Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային, ինչպես նաև Եվրամիության հետ նրանց մերձեցմանը։
Փաստաթղթի համաձայն՝ այս կառավարությունը ԵՄ-ի ու նրա անդամների հետ կաշխատի այս երկերների հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ։
«Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, որոնք հավակնում են ԵՄ անդամակցությանը` օրենքի գերակայության և շուկայական տնտեսության վրա հիմնված բարեփոխումների միջոցով, պետք է ամրապնդեն իրենց հարաբերությունները ԵՄ-ի հետ։
«Մենք գործելու ենք ամուր և հուսալի, գործընկերներ կլինենք ժողովրդավարական շարժումներում»,- ասված է փաստաթղթում։
Նշենք, որ Գերմանիայում 2021 թվականի ընտրություններով ավարտվեց Անգելա Մերկելի կառավարման շրջանը։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր