
Վրաստանում ԳԵրմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերն արձագանքել է վրացի պաշտոնյաների նկատմամբ կիրառված պատժամիջոցներին:
Դիվանագետի խոսքով՝ պատժամիջոցի ենթարկվող անձի ինքնությունը չի կարող հրապարակվել, քանի որ Գերմանիան ունի անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք։
«Գերմանիայի կառավարությունը վիզային արգելքներ է սահմանել վրացի որոշ անձանց նկատմամբ, որոնց պատասխանատու ենք համարում մարդու իրավունքների խախտման և ցուցարարների նկատմամբ բռնության համար: Մենք չենք հրապարակում պատժամիջոցի ենթարկված անձանց անուն-ազգանունները, քանի որ ունենք անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք, որն արգելում է մեզ հրապարակել այդ տեղեկությունը»,- լրագրողներին ասել է Ֆիշերը։
Դեսպանը նշել է նաև, որ Վրաստանը Եվրամիությանը մոտենալու փոխարեն ավելի է հեռանում այդ ուղուց: