![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot_20250212_152309_Messenger.jpg)
Վրաստանում Գերմանիայի դեսպանատունն իր մտահոգությունն է հայտնել լրագրող Մզիա Ամաղլոբելիի գործի առնչությամբ։
Հայտարարության մեջ նշվում է, որ ներկայում մի քանի դատավարություն է ընթանում ցուցարարների դեմ, որոնցից ոմանց սպառնում է երկարատև բանտարկություն, սակայն պետական մարմինների հնարավոր խախտումների հետաքննություն դեռևս չի իրականացվել։
«Մասնավորապես մտահոգված ենք լրագրող Մզիա Ամաղլոբելիի գործով․ չնայած առողջական վիճակին` նախնական կալանքից չի ազատվում։
Գերմանիայի դեսպանատունը եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ շարունակում է հետևել դատական գործընթացին՝ կարծելով, որ իրավական պետության սկզբունքները պետք է պահպանվեն», — նշված է հայտարարության մեջ։
Դեսպանատունը նաև ընդգծել է, որ դատարանները պետք է հաշվի առնեն նախնական կալանքից ազատման մասին օրենսդրական դրույթները։
Ընդգծվում է նաև, որ Մզիա Ամաղլոբելին արդեն 32 օր հացադուլ է անում ի նշան բողոքի, ներկայումս գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում բժշկական հետազոտության նպատակով։