
«Սեփական իրավունքները պաշտպանող քաղաքացիների կանխամտածված հետապնդումները խարխլում են Վրաստանում ժողովրդավարությունը, դատական համակարգը և օրենքի գերակայության սկզբունքները», — ասված Վրաստանում Գերմանիայի դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
Գերմանիայի դեսպանատունը ուշադիր հետևում է բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկված քաղաքացիների դատավարություններին։
«Անցյած շաբաթ Թբիլիսիի քաղաքային դատարանում մենք գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ ներկա էինք ձերբակալվածների դատավարությանը․ ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին», — ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ձերբակալվածներից շատերը բողոքի ակցիաների ժամանակ դարձել են ոստիկանների բռնությունների զոհ։