Թուրքիայի արտգործնախարարը գերմանական Bild պարբերականին պատմել է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրվելու ուղղությամբ թուրքական աջակցության մասին: Ընդ որում, ըստ նախարար Մեվլութ Չավուշօղլիի՝ դրան ընդդիմանում են Ֆրանսիան ու Գերմանիան:
«Ֆրանսիան ու Գերմանիան, ջանալով չփչացնել հարաբերությունները Ռուսաստանի դաշնության հետ, դեմ են արտահայտվում Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելուն: Սակայն Թուրքիան մշտապես բարձրաձայնել է պաշտոնական Թբիլիսիի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրվելու թեման», -ասել է Չավուշօղլուն:
Նախարարի ուղիղ խոսքը մեջբերել է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը: