
Երեկ` մարտի 24-ին, Գերմանիան պատժամիջոցներ է սահմանել այն վրացի պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են վրաստանյան եվրոպամետ ցույցերի ճնշումների համար։
Այս տեղեկությունը տարածել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) X-ում։
Պատժամիջոցների ենթարկված անձանց կարգելվի մուտք գործել Գերմանիա. Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը դեռևս տեղեկություն չի հրապարակել, թե այս փուլում քանի մարդ է ենթարկվել պատժամիջոցների։
«Շուրջ 3 ամիս վրաց ժողովուրդը պայքարում է դեպի Եվրամիություն իր ապագայի համար և դեմ է երկրի ղեկավարներին։ Այսօր Գերմանիան սահմանափակումներ է կիրառում այն վրացի պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են եվրոպամետ ցույցերի ճնշումների համար», — ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Գերմանիան նաև դեկտեմբերի 31-ին վիզային սահմանափակումներ էր կիրառել ցուցարարների նկատմամբ բռնությունների համար պատասխանատու 9 անձանց նկատմամբ։