Գերմանիան կշարունակի զարգացնել կապերը վրաց ժողովրդի հետ. Ֆիշեր

«Գերմանիան կշարունակի զարգացնել կապերը վրաց ժողովրդի հետ»,- գրել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը X սոցիալական հարթակում։

Ֆիշերը գրել է, որ Վրաստանում տեղի է ունենում ժողովրդավարական հետընթաց, որը վնասում է երկրի կապերը թե՛ Գերմանիայի, թե՛ եվրոպական այլ երկրների հետ։

«50 տարի առաջ Սաարբրյուկենի և Թբիլիսիի միջև կնքվեց բարեկամական համաձայնագիր, որը մերձեցնում է ազգերին։ Այսօր դա խաթարվում է Վրաստանում ժողովրդավարական հետընթացով, ինչը հաստատում են Եվրամիությունը և Գերմանիան: Գերմանիան կշարունակի զարգացնել կապերը վրաց ժողովրդի հետ»,- գրել է Պիտեր Ֆիշերը: