Գերմանիան կշարունակի որոշ ծրագրերի ֆինանսավորումը

Թբիլիսիում Գերմանիայի դեսպանությունը լրացուցիչ տեղեկատվություն է տարածում ուսանողների փոխանակման ծրագրերի և գիտական ​​հետազոտությունների ֆինանսավորման դադարեցման վերաբերյալ։

Դեսպանությունը պարզաբանում է, որ Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունն (BMBF) այս փուլում դադարեցնում է համագործակցությունը միայն Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության, ինչպես նաև վրացական պետական այլ կառույցենրի հետ։

Դեսպանությունը նաև նշում է, որ Վրաստանի և Գերմանիայի միջև ուսանողների փոխանակման ծրագրերը «կարևոր ներդրում են Եվրոպայի հետ մերձեցման գործում, հետևաբար դրանք կշարունակվեն»։ Նշվում է՝ կշարունակվի նախագծային և անհատական ​​ֆինանսավորումը։

«Գերմանիան համերաշխություն է հայտնում այն ​​գիտնականներին, ովքեր ցանկանում են իրենց հետազոտությունները շարունակել Վրաստանում ազատ միջավայրում։ Գերմանիան ևս մեկ անգամ վերահաստատում է ակադեմիական ազատությունը պաշտպանելու և խթանելու նրանց իրավունքը։ Ուստի մենք ցանկանում ենք հնարավորինս շարունակել երկխոսությունը Վրաստանում հետազոտություններով զբաղվող գիտնականների և քաղհասարակության կառույցների հետ՝ աջակցելու Եվրոպայի հետ մերձեցմանը։

Մենք համոզված ենք, որ Վրաստանի և Գերմանիայի միջև ուսանողների փոխանակումը կարևոր ներդրում է Եվրոպայի հետ մերձեցման գործում, ուստի այն կշարունակվի», — նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք. օրեր առաջ Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը գրել էր, որ Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունն այլևս չի վերսկսի համագործակցությունը Վրաստանի հետ։