Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարություն է տարածել Վրաստանի վերաբերյալ՝ նշելով, որ «Վրացական երազանքի» գործողությունների արդյունքում Գերմանիան դադարեցրել է օգնության ծրագրերը և քննարկում է լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հարցը։
«Շաբաթներ շարունակ տասնյակ հազարավոր վրացիներ խիզախորեն պայքարում են եվրոպական ապագայի համար. Վրաստանի բնակչության մեծամասնությունը ցանկանում է, որ երկիրը շարունակի իր եվրոպական ուղին, սակայն «Վրացական երազանքը» պատասխանում է ահաբեկումներով և բռնությամբ» — ասել է Բերբոքը։
Նրա խոսքով` Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ շնորհելը կապված էր բարեփոխումների պայմանների հետ, սակայն տագնապալի հետընթաց է նկատվել: Ըստ Բերբոքի`«Վրացական երազանքի» ավտորիտար քաղաքականության պատճառով պետք է մտածեն ԵՄ անդամակցության գործընթացի կասեցման մասին։
««Վրացական երազանք»-ը նաև լրջորեն վնասում է Գերմանիայի հետ տասնամյակներ շարունակվող գործընկերությանը։ Արդյունքում մենք կրճատել ենք մեր համագործակցությունը իշխանությունների հետ և կասեցրել 200 միլիոն եվրոյի օգնության ծրագրերը» — ընդգծել է նա։
Գերմանիան դադարեցրել է 237 մլն եվրոյի նախագծերը Վրաստանում