
Գերմանիայի կրթության և հետազոտությունների նախարարությունը դադարեցրել է գերմանա-վրացական գիտական համագործակցության զարգացման ծրագիրը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը:
«Գերմանիայի կրթության և հետազոտությունների նախարարությունը դադարեցրել է գերմանա-վրացական գիտական համագործակցության զարգացումը, որը ներառում է նաև ուսանողների շարժունակության ծրագրերը, հետազոտություններում մասնակցությունը և այլն:
Պատճառը Վրաստանի ակադեմիական ազատության սահմանափակումներն ու ԵՄ անդամակցության կասեցումն են», — գրում է Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը: