Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովը (GNERC) 75 հազար լարիով տուգանել է Georgian Water and Power-ին (GWP)՝ հօգուտ պետական բյուջեի։
Տուգանքի հիմքը լիցենզիայի պայմանների խախտումն է։ GNERC-ը նշում է, որ GWP-ին տուգանելու համապատասխան նամակը ստացել են Չուղուրեթիի շրջանի վարչակազմից։
«Նամակում նշված էր, որ 2022 թվականի ապրիլի 8-ին Օսիաուրի փողոցի ջրամատակարարման ցանցի վնասման հետևանքով փլուզվել է ճանապարհի հենապատը, ինչի հետևանքով վնասվել են ճանապարհային ենթակառուցվածքը, հարակից հրապարակը, էլեկտրահաղորդման գծերը և կանաչապատումը:
Չուղուրեթիի վարչակազմի նամակում նշված է, որ չնայած GWP-ի հետ անմիջական շփմանը, խնդիրը չի լուծվել»,- ասված է GNERC-ի հայտարարության մեջ։
GNERC-ը նշել է՝ GWP-ն կանխարգելիչ միջոցներ չի ձեռնարկել, ինչը հանգեցրել է Օսիաուրի փողոցում անվտանգության նորմերի խախտմանը։
«GWP-ին հանձնարարվել է ապահովել Օսիաուրի փողոցի ջրամատակարարման ցանցի համապատասխանությունը Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված տեխնիկական և անվտանգության նորմերին»,- ասված է հաղորդագրությունում։
Ի դեպ, GWP ընկերությունը խմելու ջուր է մատակարարում Թբիլիսիի և Մցխեթա քաղաքի բնակչությանը, ինչպես նաև պետական հիմնարկներին, արդյունաբերական և առևտրային օբյեկտներին: