
Georgian Airways-ը -ը այսօր կկատարի վերջին հատուկ չվերթը՝ Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։
Մայիսի 22-ին ավիաընկերությունը Հռոմից Թբիլիսի կտեղափոխի 171 քաղաքացու։
Համավարկի այս օրերին Վրաստանի ազգային փոխադրողը հատուկ չարտերային թռիչքներ է իրականացնում՝ աշխարհի տարբեր երկրներում Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով։
Վրաստանի արտգործնախարարության տեղեկատվությամբ, երկրի իշխանությունների աջակցությամբ մինչ օրս ավելի քան 12 400 քաղաքացի է վերադարձել հայրենիք։