Վրացական ազգային փոխադրող Georgian Airways ավիաընկերությունը նոր չվերթներ է սկսում 11 ուղղություններով: Մարտի 25-ից ավիաընկերությունը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից կիրականացնի Փարիզ, Բարսելոնա, Բրյուսել, Բոլոնիա, Բեռլին, Քյոլն, Խարկով, Սալոնիկ, Բրատիսլավա, Աթենք եւ Կազան ուղղություններով թռիչքները: Ուղիղ չվերթները կիրականացվեն միայն ցերեկային ժամերին` ուղեւորների հարմարավետությունը ապահովելու նպատակով: Տոմսերը կարելի է ձեռք բերել ընկերության պաշտոնական կայքում՝ www.georgian-airways.com:
Բացի այդ, 2018 թ-ին Embraer 190 եւ Boeing 737-800 մակնիշի ինքնաթիռներով կհամալրվի Georgian Airways-ի ավիացիոն պարկը: Ներկայում ավիաընկերության ավիացիոն պարկը բաղկացած է 8 ինքնաթիռից: