Վրաստանյան Georgian Airways ավիաընկերությունը հաջորդ շաբաթվանից կանոնավոր թռիչքներ կիրականացնի դեպի Մախաչկալա: Հաղորդում է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը: Թբիլիսիի միջազգային օդանավակայանից Դաղստանի մայրաքաղաք առաջին թռիչքը նշանակված է ապրիլի 13-ին: Թռիչքները կիրականացվեն Boeing B737 կամ Bombardier CRJ200 օդանավերով՝ շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին: Թբիլիսի-Մախաչկալա թռիչքը սեզոնային է, կիրականացվի մինչև հոկտեմբերը ներառյալ:
Գործակալությունը տեղեկացնում է ևս մեկ սեզոնային ուղղության մասին՝ Մոսկա-Բաթումի: Թռիչքներ է սկսում «NordStar» ռուսական ավիաընկերությունը: Մայիսի մեկից սկսած՝ Աջարիայից ինքնաթիռները Մոսկվա կուղևորվեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Ներկայումս ռուսական ավիափոխադրողը ներառում է Ռուսաստանի և ԱՊՀ-ի երեսունից ավելի քաղաքներ: