Ժամանակակից աշխարհում գլոբալ մարտահրավերները միջազգային մակարդակում լուրջ շրջադարձ են կատարել` մարդու իրավունքների մեխանիզմների (կանոնադրություններ, բանաձևեր և այլն) ներդրմամբ: Կանանց և տղամարդկանց հավասարությունը պարտադիր է դարձել զարգացած պետությունների համար` որպես ժողովրդավարական կարգերի օրինականության նախապայման:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն (UDHR) ասում է, որ «բոլոր մարդիկ ծնվում են ազատ և հավասար արժանապատվությամբ և իրավունքներով»: «Ժողովրդավարությունը պահանջում է համագործակցություն կանանց և տղամարդկանց միջև հասարակական փոխգործակցության ոլորտում, որտեղ նրանք աշխատում են հավասար պայմաններում՝ չնայած իրենց տարբերություններին»:
Գենդերային անհավասարության խնդիրը սուր է, երբ այն դիտարկվում է աշխատանքային հարաբերությունների և աշխատավարձի համատեքստում: Հատկապես կարևոր է, որ կանայք և տղամարդիկ ունենան հավասար, հարմարավետ աշխատանքային միջավայր՝ կարիերայի զարգացման և առաջխաղացման համար:
Օրենքը չի տարբերակում «կանացի» և «տղամարդկային» մասնագիտություններ և չի նախատեսում նրանց համար «համապատասխան» կամ «ոչ պատշաճ» գործողություններ: Այնուամենայնիվ, մեր նման հայրիշխանական հասարակությունը դեռ գերի է գենդերային կարծրատիպերին… Դուք հավանաբար լսել եք այն կարծիքը, որ «տղաները ուժեղ են տեխնիկական ոլորտներում, աղջիկները` հումանիտար գիտություններում»: Եկեք միասին վերհիշենք, որ քիմիկոս և Նոբելյան մրցանակակիր Մարի Կյուրին կին էր, իսկ լեզվաբան Ակակի Շանիձեն՝ տղամարդ:
Գենդերային կարծրատիպերի ազդեցությունը հատկապես նկատելի է այնպիսի ոլորտում, ինչպիսին է քաղաքականությունը: Քաղաքական դաշտում քաղաքական գործիչները կանանց և տղամարդկանց նկատմամբ ունեն անհավասար, անարդար վերաբերմունք և պահանջներ: Ուշադիր եղեք․ այն սխալը, որ կարող է ներվել տղամարդուն, չի ներվում կնոջը:
Օրինակ՝ հասարակության առջև տղամարդու կոպիտ կամ անպարկեշտ արտահայտությունները կարող են նրան ավելի մեծ ժողովրդականություն նվիրել, միևնույն ժամանակ, նույն բանի համար կնոջը «հողին են հավասերեցնում»»: Կին քաղաքական գործչի գնահատման ժամանակ, բացի մասնագիտական կարողությունից, հաշվի են առնվում նրա անձնական կյանքը, ընտանեկան կարգավիճակը, երեխաների հետ հարաբերությունները և շատ այլ բաներ, երբ տղամարդկանց դեպքում նույն պահանջները ավելի քիչ են գործում:
Փաստ է, որ կինն իսկապես ավելի շատ է պայքարում ինքնաիրացման, կարիերայի առաջխաղացման և զարգացման համար՝ հասարակական դիրքի հասնելու ճանապարհին: Կանայք ավելի քիչ են ընկալվում որպես հավասար գործընկերներ, և նրանց մասնագիտական մտավոր և անձնական արժանապատվությունը պատշաճ կերպով չի գնահատվում: Երկարաժամկետ հասարակական-քաղաքական փոփոխությունների լիարժեք իրականացումը շարունակական գործընթաց է և հուսով ենք, որ այս ուղղությամբ կատարված աշխատանքը կտա ցանկալի արդյունքներ:
Նյութը պատրաստվել է «Աշխատավայրում գենդերային հավասարության աջակցություն — Քվեմո Քարթլիի շրջան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է կանանց հզորացնել աշխատանքային խտրականության հարցում և կանխել գենդերային բռնությունը`Քվեմո Քարթլիի շրջանում կանանց աշխատանքային իրավունքների մասին իրազեկության բարձրացման միջոցով: Այս հոդվածում արտահայտված տեսակետները ծրագրի թիմի տեսակետներն են և հնարավոր է չարտացոլեն դոնորի տեսակետները: