
«GEM FEST-2017» էլեկտրոնային երաժշտության փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 14-ից օգոստոսի 14-ը:
Կազմակերպիչներն ասել են, որ այժմ ակտիվ ընթանում են նախապատրաստական աշխատանքները: Նրանք այս տարի հյուրերի թվի ավելացում են կանխատեսում՝ գրեթե 40 %-ով: Փառատոնն անցկացվելու է Անակլիա ծովամերձ գյուղում: Տարածքում 100 օբյեկտներ կտեղակայվեն, 60-ը՝ սննդի կետեր: Այս տարի համագործակցության պատրաստակամություն է հայտնել «Hard Rock Cafe» համաշխարհային ցանցը: Երաժշտական փառատոնին իրենց մասնակցությունը հաստատել են նաև «Coffee Bean»-ը, «Radio Energy»-ն, չինական, ճապոնական, իտալական, իրանական ռեստորաններ: