GEM Fest-ի աշխատակիցներն աշխատավարձ չստանալու դեպքում դատարան կդիմեն

GEM Fest էլեկտրոնային երաժշտության փառատոնի աշխատակիցները մինչև շաբաթվա վերջ չվարձատրվելու դեպքում բողոք կներկայացնեն դատարան: Նշված անձանց  իրավաբանական օգնություն է ցուցաբերում «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան»:

Ինչպես interpressnews.ge-ին տեղեկացրել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» Զուգդիդիի գրասենյակի ղեկավար Ջեմալ Ճկադուան, եթե մինչև օգոստոսի 18-ը փառատոնի ղեկավարության և աշխատողների միջև համաձայնություն ձեռք բերվի՝ աշխատակիցները դատարան բողոք չեն ներկայացնի:

«GEM Fest փառատոնի մեկնարկի օրվանից շուրջ 42 անձ է աշխատել: Պարզվում է, որ այդ մարդկանց փառատոնի ավարտին պես տուն են ճանապարհել՝ առանց աշխատավարձ վճարելու և առանց որևէ պարզաբանման: Աշխատակիցներից մի քանիսը ստացել է աշխատավարձի միայն մի մասը, ղեկավարությունը խոստացել է վճարել մնացած գումարը նույնպես, սակայն աշխատողներն իրենց հասանելիք գումարը չեն ստացել: Աշխատակիցներն ունեն նաև աշխատանքային պայմանագրեր, որտեղ մանրամասն գրված են վճարելիք գումարի չափն ու ժամկետները: Ստեղծված իրավիճակում լավագույն որոշումը մինչև օգոստոսի 18-ը աշխատակիցների վաստակած գումարի վճարումն է, հակառակ դեպքում գործը կգնա դատարան»,- հայտարարել է Ջեմալ Ճկադուան:

Թողնել պատասխան