Գելաթիի վերականգնման համար հատկացվող գումարն ավելանում է

Քութայիսիում գտնվող Գելաթիի վանական համալիրի վերականգնման համար հատկացվող բյուջեն ավելանում է: Վրաստանի կառավարության սեպտեմբերի 9-ի որոշման մեջ գրված է, որ Գելաթիի վերականգնման համար լրացուցիչ 11,5 մլն լարի է անհրաժեշտ։

Այս գումարը Վրաստանի պատրիարքարանին պետք է փոխանցի մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող «Մշակութային ժառանգության ազգային գործակալություն»-ը: Հենց վերջինս է պատասխանատու Գելաթին փրկելու և այնտեղ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։ Պետությունը Գելաթիի վերականգնումը եկեղեցուն է հանձնել 2023 թվականի փետրվարի 24-ին։

Վրաստանի կառավարության 2024 թվականի մարտի 18-ի որոշման համաձայն, պետությունը Գելաթիի վերականգնման համար արդեն 7,5 մլն լարի է հատկացրել Վրաստանի պատրիարքարանին:

2024 թվականի օգոստոսի 16-ին Գելաթիի վերականգնողական կոմիտեն հայտարարություն էր տարածել՝  հանրությանը տեղեկացնելով վերականգնողական աշխատողների ժամկետի երկարաձգման մասին։

Վերականգնողական աշխատանքներին զուգահեռ Գելաթիի վանքը փակ է այցելուների համար։