Վրաստանի կառավարության գլխավորած միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել նոյեմբերի 28-ից նոր սահմանափակումներ մտցնել կապված տեղաշարժի արգելքի, տրանսպորտի գործունեության դադարեցման և այլնի հետ: Ո՞ր ոլորտները չեն հայտնվի այս շարքում:
Իրենց գործունեությունը կշարունակեն.
- պետական և մասնավոր շինարարական-վերանորոգողական կազմակերպությունները,
- բանկային և ֆինանսական կազմակերպությունները,
- մթերքի, կենսական նշանակության սննդի խանութները, դեղատները, կենդանիների խանութներն ու դեղատները, քիմիայի և հիգիենայի միջոցների խանութները, մամուլի կրպակները,
- առաքման ծառայությունները,
- գեղեցկության սրահներն ու էսթետիկ բժշկության կենտրոնները,
- ավտոտեխծառայության ու տեխզննման օբյեկտներն ու ծառայությունները,
- տեխնիկայի վերանորոգման ծառայությունները,
- ագրարային շուկաները։
Հիշեցնենք՝ Վրաստանի կառավարության գլխավորած միգերատեսչական խորհրդի որոշմամբ նոյեմբերի 28-ից ուժի մեջ են մտնում մի շարք սահմանափակումներ. արգելվում է տեղաշարժը 21:00-05:00-ն, պետհաստատությունները, ինչպես նաև կրթական հաստատությունները գործելու են հեռավար, դադարեցվում է համայնքային ու միջքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը, փակվում են առևտրի կենտրոններն ու շուկաները, ինչպես նաև շարունակում է գործել բաց և փակ վայրերում դիմակ կրելու պարտադրանքը: