Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Պակիստանում տեղի ունեցած ողբեգությունը սարսափելի է որակել եւ իր ցավակցությունը հայտնել մահացածների ընտանիքներին:
Կվիրիկաշվիլիի հայտարարության մեջ ասված է. «Սարսափելի է Պակիստանում տեղի ունեցած ողբերգությունը: Ահաբեկչության զոհ են դարձել Լահորե քաղաքում բնակվող անմեղ մարդիկ: Սա աշխարհի ողբերգությունն է, սա յուրաքանչյուրիս ողբերգությունն է: Սրտի մեծ ցավով կարեկցում եմ Պակիստանի կառավարությանն ու ժողովրդին տեղի ունեցածի կապակցությամբ եւ ուժ եմ մաղթում նրանց այս դժվար պահին»:
Հիշեցնենք, որ պակիստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել մինչեւ 70 մարդ, նրանց թվում երեխաներ: «BBC» լրատվականի տեղեկատվությամբ` ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժման նախկին ճյուղավորումներից մեկը: «Ջամաաթ-ուլ-ահրարմա» խմբավորումը հայտարարել է, որ իրենց թիրախը քրիստոնյաներն էին, ովքեր նշում էին Զատիկը: