
«Գազպրոմը» մտադիր է գազիֆիկացնել Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանի գյուղերը:
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ այս մասին բանակցություններ են եղել Սանկտ-Պետերբուրգում՝ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի և Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի հետ հանդիպման ընթացքում:
«Բանակցությունները վերաբերում էին Հվ. Օսիա բնական գազի արտահանմանը: Քննարկվել է Հարավային Օսիայի Հանրապետության գազիֆիկացման ծրագրի իրականացման վերջնաժամկետները», — հայտնում են ռուսական լրատվամիջոցները: