Մայրաքաղաք Թբիլիսիի համար գազով աշխատող, 12 մետրանոց 110 ավտոբուս գնելու համար մրցույթ կհայտարարվի: Այս մասին մայրաքաղաքի ավագանու նիստում տեղեկացրել է քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Առաջիկա օրերին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ավտոբուսներ ձեռք բերելու հարցով մրցույթ կհայտարարի: Խոսքը 12 մետրանոց, գազով աշխատող 110 ավտոբուսի մասին է, որոնք համապատասխանում են եվրոպական չափանիշներին։ Այս ամենը արվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը ամբողջությամբ կարգավորելու նպատակով։ Մենք փոխարինում ենք դեղին միկրոավտոբուսները, որոնք արտանետումների առումով լուրջ խնդիր են հանդիսանում քաղաքի համար», — ասել է Կալաձեն:
Քաղաքային իշխանության ղեկավարն ավելի վաղ ասել էր, որ 2011 թվականից շահագործվող դեղին միկրոավտոբուսներն շարքից դուրս են եկել։