
Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան հայտնել է, որ կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերին բնական գազի սպառողական նոր սակագին կսահմանի:
Նարմանիայի հավաստմամբ` սակագնի բարձրացում չի սպասվում։
«Կարգավորող հանձնաժողովը բնակչության համար դեկտեմբերին բնական գազի սպառողական նոր սակագներ կսահմանի, քանի որ նախապես սահմանված սակագների ժամկետը լրանում է դեկտեմբերին»,- ասել է Նարմանիան։