
Թբիլիսիի Թեմքա թաղամասում CO գազի արտահոսքից թունավորման դեպք է գրանցվել: Թունավորվել են ընտանիքի 6 անդամները, այդ թվում երկու երեխա: Շտապ օգնության բրիգադը երեխաների տեղափոխել է Իաշվիլիի անվան կլինիկա, ընտանիքի մյուս անդամներին՝ 5-րդ հիվանդանոց:
Բժիշկների հայտարարությամբ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, համապատասխան բժշկական օգնություն է ցուցաբերվում: Փոխանցում է Interpressnews-ը:
Հիշեցնենք՝ երեկ Թբիլիսիում բնակելի շենքերից մեկում CO-ի հետևանքով 7 երիտասարդ է մահացել։