
Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասում բնական գազի արտահոսքից երկու տղամարդ է մահացել:
Վրաստանի Նրքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի երկրորդ կետով, ինչը ենթադրում է «լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ»։
Հիշեցնենք, նախորդ շաբաթ՝ հունվարի16-ին, Թբիլիսիի Մեծ Դիղոմի թաղամասում բնական գազի արտահոսքի հետևանքով պայթյուն էր տեղի ունեցել: Զոհվածները 4-ն են, այդ թվում մեկ երեխա: