Գախարիայի վրա Թբիլիսիի օդանավակայանում ձվեր են նետել

Վրաստանի նախկին վարչապետ և ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի վրա Թբիլիսիի օդանավակայանում ձվեր են նետել։

Քաղաքական գործիչը վերադառնում էր Գերմանիայից, որտեղ մասնակցում էր Մյունխենի անվտանգության համաժողովի պանելային քննարկումներին, որին ներկա չէին «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները։

Գախարիայի հետ օդանավակայանում «ձվերի հարձակման» է ենթարկվել նաև Գերմանիայում Վրաստանի նախկին դեսպան Էլգուջա Խոկրիշվիլին։

«Վրաստանի համար» կուսակցությունը հայտարարել է, որ հարձակվողները «Վրացական երազանքի ջոկատներ են», և որ ոստիկանությունը չի արձագանքել միջադեպին: Օդանավակայանի անվտանգության ծառայությունը նույնպես ոչ մի կերպ չի արձագանքել, նշել են նրանք։