
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Բաթումիում «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա իրականացված հարձակման փաստով։
Նշվում է՝ հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը։
Հիշեցնենք․ ընդդիմադիր քաղաքական գործիչը հարձակման է ենթարկվել երեկ՝ հունիսի 14-ի երեկոյան, Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում։ Նա քթի ոսկորի կոտրվածքով տեղափոխվել է Բաթումիի կլինիկա։