Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցությունը պատրաստվում է ակտիվ քաղաքական կյանքին ու, ինչպես իրենք են նշում, իշխող «Վրացական երազանքի» վերջնական պարտությանը։ Այս մասին «Palitra News» հեռուստաալիքի եթերում ասել է կուսակցության քաղաքական քարտուղար Կախա Քեմոկլիձեն։
Պատասխանելով «ինչո՞ւ է Գախարիան լռում» հարցին՝ Քեմոկլիձեն ասել է, որ «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդը ոչ մի տեղ չի անհետացել և աշխատում է ամեն օր։
Քեմոկլիձեն նաև հիշել է, որ «մոտենում են նոր սակրեբուլոների առաջին օրերը, և նա ակտիվ մասնակցություն է ունենում քաղաքական գործընթացներին»։
«Ինձ հիշեցնում է ամերիկյան հայտնի ասացվածքն այն մասին, որ պետք է զգուշանալ լռող մարդուց, երբ ուրիշները խոսում են, նա դիտում է, երբ ուրիշները գործում են, նա պլանավորում է, երբ մյուսները հանգստանում են, նա հարձակվում է»,- ասել է Քեմոկլիձեն։
Քեմոկլաձեն նաև նշել է, որ իրենց թիմը միշտ պատրաստվում է հարձակման, քանի որ քաղաքական գործընթացները պարտավորեցնում են հարձակումներ պատրաստել։ ըստ նրա` Վրաստանը գնում է սխալ ուղղությամբ, և երկրում առկա գործընթացները հստակորեն հաստատում են դա։
Քեմոկլաձեն ասել է, որ մունիցիպալ ժողովներում «Վրաստանի համար» կուսակցության սակրեբուլոյի անդամները պատրաստ են համագործակցել ինչպես «Վրացական երազանքի», այնպես էլ գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» հետ՝ մունիցիպալիտետներում ճգնաժամային իրավիճակներից խուսափելու համար։
«Մենք սպասում ենք նրանց արձագանքին և գործողություններին… Համակարգային մակարդակով մենք չենք պատրաստվում համաձայնության գալ նրանց հետ։ Գաղափարական մակարդակում մենք այլ կերպ ենք մտածում, և ես կարծում եմ, որ այն շատ ավելի պետական է, քան այս կամ այն կուսակցությունը։ Ելնելով քաղաքապետարանների շահերից՝ տեղի բնակչության համար ճգնաժամ չստեղծելու համար ստիպված ենք լինելու համագործակցել և՛ «Վրացական երազանքի», և՛ «Ազգային շարժման» հետ։
Ավելի վաղ Քեմոլիձեն ասել էր, որ կուսակցությունը սեփական թեկնածուներին կառաջադրի տարածաշրջանային այն սակրեբուլոների նախագահների պաշտոնների համար, որտեղ նրանց ձայները որոշիչ կլինեն «Վրացական երազանքի» և «Միացյալ ազգային շարժման» դիմակայությունում։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր