
Վրաստանի նախկին վարչապետ, նախկին ներքին գործերի (ՆԳ) նախարար, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ իր կուսակցությունը չի բացառում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) մասնակցությունն ընտրություններին։
Ըստ Գախարիայի՝ իր կուսակցությունն այժմ պատրաստվում է և՛ խորհրդարանական, և՛ ՏԻՄ ընտրություններին։
«Մենք այժմ միասին պատրաստվում ենք հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին», — ապրիլի 15-ին TV Pirveli հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Գախարիան։
Նա ևս մեկ անգամ պարզաբանել է. «Մենք կարող ենք ընդունել (ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը — հեղ.), կարող ենք՝ ոչ, ես պատրաստ չեմ այս որոշմանը»։
ՏԻՄ ընտրությունները նշանակված են 2025 թվականի հոկտեմբերի 4-ին։ Արևմտամետ կուսակցությունների մեծ մասն ասել է, որ անընդունելի է համարում այդ ընտրություններին մասնակցությունը։
Ընտրություններ առանց ընտրության, անարդար միջավայր, ընտրական մանիպուլացիաներ և «կարուսել»-ի ավելի մեծ հնարավորություն, այսպես են գնահատում փորձագետները հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) նախընտրական միջավայրը:
Փորձագետները պնդում են՝ նախընտրական միջավայրն արդեն իսկ լարված է. ընդդիմությունը հստակ դիրքորոշում չունի՝ կմասնակցի՞ ընտրություններին, թե՝ ոչ, «Վրացական երազանք»-ն արգելում է ընդդիմության գործունեությունը Վրաստանում, ընդունում է օրենքներ, որոնցով վտանգի տակ է դրվում քաղաքացիական հասարակության և անկախ հեռարձակողների գործունեությունը, փոփոխություններ է կատարում Ընտրական օրենսգրքում, որոնք առավելություն են տալիս «Վրացական երազանք»-ին և մեծացնում «կարուսել»-ի հնարավորությունը: Այս ֆոնին, ըստ փորձագետների, խոսել ՏԻՄ ընտրությունների արդար միջավայրում անցկացման մասին, անհիմն է. առաջիկա ընտրությունները նման են լինելու ավտորիտար երկրների ընտրական գործընթացին: