Գախարիան շարունակում է պնդել՝ հունիսի 20-ին ուժի կիրառումն օրինակն էր

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան Deutsche Welle-ին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչու է 2019-ի հունիսի 20-ի հայտնի իրադարձություններում իրավապահների գործողություններն օրինական համարում, իսկ այսօր՝ ոչ։

Գախարիան, որ 2019-ի հունիսյան հայտնի «Գավրիլովի գիշեր» անունը ստացած ակցիաների ժամանակ ներկա իշխանության կազմում զբաղեցնում էր երկրի ՆԳ նախարարի պաշտոնը, նկատում է, որ այդ ժամանակ ցույցերը խաղաղ չէին։

Ըստ նախկին վարչապետի՝ այս երկու բողոքի ակցիաները բոլորովին տարբերվում են միմյանցից.

«Այս երկու ակցիաների միջև մեծ տարբերություն կա․ վերջինը խաղաղ էր։ Հունիսի 20-ին ցուցարարները հարձակվեցին խորհրդարանի վրա, փորձեցին մտնել շենք, ինչը պարզապես անթույլատրելի է։ Նրանք հարձակվում էին ոստիկանների վրա, վերջիններս, ի դեպ, երկար ժամանակ համբերատար էին։ Այս երկու հանրահավաքները համեմատել չենք կարող, դրանք բոլորովին այլ պատմություն ունեն»,- ասել է Գախարիան:

Գախարիան խոսել է նաև «Գործակալների օրենքի» մասին՝ հավաստիացնելով, որ գործող իշխանությունը շահագրգռված չէ, որ երկիրը թեկնածուի կարգավիճակ ստանա, բայց միևնույն ժամանակ շահագրգռված է չստանալու փաստն ուրիշի վրա բարդելու հարցում։

«Երբ գիտես, որ քո ժողովրդի ավելի քան 85 տոկոսը պաշտպանում է երկրի եվրաատլանտյան ապագան… երկու ամիս առաջ հասկացան, որ ամենայն հավանականությամբ Վրաստանն աշխարհաքաղաքական նպատակներով թեկնածուի կարգավիճակ կստանա, և սկսեցին ընդունել «Գործակալների մասին» օրենքը»,- ասել է Գախարիան:

«Գավրիլովի գիշերից» երկու տարի անց. ի՞նչ տեղի ունեցավ հունիսի 20-ին