
«Երիտասարդները առաջինն էին, որ քայլ արեցին՝ ոչ ասելով օկուպացիային», — այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին առաջին տիկին Մակա Չիչուան:
Քաղաքականությունից հեռացած նախկին նախագահի կինը Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիային կոչ է արել մեծահոգություն ցուցաբերել և հրաժարական տալ:
«Մենք բոլորս շատ լավ գիտենք, ինչպես սկսվեց ամեն ինչ, ինչ զարգացում ստացավ և ուր հասանք: Մնացել է վերջին պահանջը ՝ Գախարիա գնա։ Կարծում եմ նա պետք է պատասխնատվություն ունենա, մեծահոգություն ցուցաբերի և այս ամենից հետո հրաժարական տա», — հայտարարել է Վրաստանի նախկին առաջին տիկինը: