Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան պաշտոնական այցով Ուկրաինայում է։ Տեղեկացնում են Վրաստանի կառավարության աշխատակազմից:
Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և միջազգային հարաբերությունների հարցերով Վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին։
Այցի շրջանակներում Գիորգի Գախարիան հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Վարչապետը կհանդիպի նաև Ուկրաինայի իր գործընկերոջը՝ Ալեքսի Գոնչարուկին և Գերագույն Ռադայի նախագահին:
Պաշտոնական այցի շրջանակներում Գիորգի Գախարիան մասնակցելու է Կիևում կայանալիք ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈՒԱՄ) համաժողովին։