
Վրաստանի խորհրդարանի դիմաց ընթացող ակցիաներին որպես հակակշիռ խումբ է ձևավորվել, որը պահանջում է՝ ՆԳ նախարարը հրաժարական չտա: «#Գախարիան մեր նախարարն է» վերնագրված դիմումում նշվում է, որ միայն Գախարիան կարող է հաղթահարել ստեղծված քաղաքական ճգնաժամը:
«Ընդդիմությունն այսօր պահանջում է նման հզոր անձնավորության հրաժարականը, սակայն, ակնհայտ է, որ դա ցանկացողները շատ չեն։ Գախարիայի հրաժարականը թույլ չտալու մասին խնդրագիրը նպատակ ունի ցույց տալ հանրությանը, որ Գախարիայի նման ուժեղ գործիչը անհրաժեշտ է Վրաստանին»,- գրում է մանիֆեստը նախաձեռնողներից Թոռնիկե Սվանիձեն:
Վրաստանի խորհրդարանի դիմաց 4 օր շարունակ ընթանում են բողոքի ակցիաներ: Պահանջներից մեկը ՆԳ նախարարի հրաժարականն է: Այսօր նույնպես ժամը 19:00-ին նախատեսվում է հանրահավաք անցկացնել: