Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան քաղաքացիներին կոչ է անում դիմակներ կրել նաև բաց տարածքներում:
Գիորգի Գախարիան դիմել է նաև հանրային գերատեսչություններին և մասնավոր ընկերություններին՝ հորդորելով հնարավորության դեպքում անցնցել հեռավար աշխատանքի:
Ցավոք սրտի աշխարհում համաճարակը բռնկվելուց ութ ամիս անց էլ ոչ ոք չի հայտնաբերել վարակի դեմ պայքարի ավելի արդյունավետ միջոց, քան դիմակը, հեռավորության պահպանումը և ձեռքերի ախտահանումը: Սրանք ամենաարդյունավետ միջոցներն են, որոնցով կարող ենք պաշտպանել մեզ և մեր մտերիմներին: Ինչպես գիտեք՝ դիմակ կրելը երկրում պարտադիր է փակ տարածքներում, և այժմ վարակաբանների խորհուրդն է դիմակ կրել նաև բաց տարածքներում,- հայտարարել է Գախարիան:
Հիշեցնենք՝ այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի աննախադեպ՝ 919 նոր դեպք: