
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ևս մեկ անգամ ընդդիմությանն առաջարկում է խորհրդարան մտնել: Նրա խոսքով, ընդդիմության որոշումը հետագայում՝ ընտրությունների ժամանակ կգնահատեն Վրաստանի քաղաքացիները:
«Մի առաջարկ ունեմ՝ ժամանակին մտնեն խորհրդարան, ու կատարեն այն պարտականությունները, որ ստանձնել են քաղաքացիների ձայնն ընտրությունների ժամանակ ստանալով: Հակառակ դեպքում՝ մեր քաղաքացիները համապատասխանաբար կգնահատեն նրանց հետագա ընտրությունների ժամանակ: Սրանում ավելի քան համոզված եմ»,-ասել է Գախարիան:
Լրագրողների հարցին՝ արդյո՞ք վարվում են բանակցություններ «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլիի հետ, Գախարիան պատասխանել է, որ ոչ ոքի հետ բանակցությունների չի մասնակցում: