Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան իր ցավակցությունն է հայտնել 15-ամյա Լուկա Սիրաձեի մահվան կապակցությամբ:
Վարչապետի խոսքով, բոլոր այն անձինք, չնայած պաշտոնին ու կարգավիճակին, որոնց կողմից հանցանքի փաստ կարձանագրի, Պետական տեսչության ծառայությունը օրենքի ողջ խստությամբ կպատժվեն:
«Մենք բոլորս, ողջ հասարակությունը միասին պատասխանատու ենք Լուկա Սիրաձեի և նրա ընտանիքի առջև, որպեսզի տարիների ընթացքում առկա համակարգային թերությունները նվազագույնին հասցնենք»,- հայտարարել է Գախարիան:
Վրաստանի վարչապետը հրահանգել է.
• Ներքին գործերի նախարարությունը պետք է անհապաղ ձեռնարկի համապատասխան միջոցներ՝ գործակալության կազմում անչափահասների հետաքննական միջավայր ստեղծելու, անչափահասների հետ աշխատող քննիչների և ղեկավարների մասնագիտացման ապահովման ուղղությամբ և իրականացնի դրանց շարունակական ուսուցումն ու մոնիթորինգը:
• Առողջապահության և կրթության նախարարությունները պետք է անհապաղ սահմանեն համակարգային թերությունները վերացնելու կոնկրետ պլան և մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնեն:
• Արդարադատության նախարարությունը պետք է ներկայացնի օրենսդրական տեսակետ երեխաների իրավունքների պաշտպանության համար լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու հնարավորության վերաբերյալ: