Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետազոտության` Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան քաղաքական գործիչների վարկանիշային ցուցակում առաջատարն է:
Ընթացիկ տարվա փետրվարին արված հարցման արդյունքով` հարցվածների 65%-ը Գախարիային համարում է ամենաընդունելի քաղաքական դեմքը, 30%-ն` անընդունելի:
Նույն հարցմամբ` հարցվածների 54%-ը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին է համարում ամենաընդունելին (39%-ը` անունդունելի), 3-րդ պատվավոր տեղում Դավիթ Բաքրաձեն է` 52%: 4-րդը Նիկա Մելիան է` 42%, 5-րդ տեղը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին է` 40% :
IRI- նոր հարցմամբ` անձնական վարկանիշով առաջին տեղը ավանդաբար` Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդն է. նրան հարցվածների 89%-ը համարում է ընդունելի դեմք:
Հարցվել է քվեարկության իրավունք ունեցող 1500 մարդ: