
Այսօր՝ մարտի 15-ին, երբ Հայ առաքելական եկեղեցին նշում է Միջինքը (Մեծ պահքի կեսը), Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր եկեղեցիներում կազմակերպվել է գաթայի փառատոն, կանայք գաթա են պատրաստում և բերում եկեղեցի։ Գաթան եկեղեցում օրհնում են, հետո համտեսում։
Ախալքալաքի քաղաքապետարանը լուսանկարներ է հրապարակել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ անցկացված Գաթայի փառատոնից։
Քաղաքապետարանի տրամադրած տեղեկության համաձայն՝ փառատոնին ներկա էին նաև Ախալքալաքի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նախագահը, փոխնախագահը, սակրեբուլոյի այլ աշխատակիցներ։