Ցոտնե Գամսախուրդիան յոթ ժամ տևած վիրահատությունից հետո շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ միացված արհեստական շնչառության սարքին:
Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Նիկոլոզ Կվաչաձեի խոսքով՝ նրա վիճակը ծանր է, հնարավոր է կրկին վիրահատության անհրաժեշտություն լինի:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Թբիլիսիում վիրավորել էին Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդուն՝ Ցոտնե Գամսախուրդիային: