Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան հայտարարել է, որ այս շաբաթ քննարկվելու է ծանր հանցագործությունների վաղեմության ժամկետը 5 տարով երկարացնելու հարցը։
Ըստ այդմ, հետաքննությունը ստիպված չի լինի դադարեցնել Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի սպանության գործը։
Մինչև հիմա շարունակվում են Գամսախուրդիայի որդիների հացադուլը։ Քրեական օրենսգրքում արագացված փոփոխությունները առաջին հերթին պայմանվորված են Գամսախուրդիայի գործով հետաքննությունը շարունակելու անհրաժեշտությամբ»,-ասել է Բեսելիան։
2015-ին հարուցված քրեական գործի վաղեմության ժամկետն ավարտվում է այս տարեվերջին, սակայն այն դեռ չի բացահայտվել։
Հիշեցնենք՝ Գամսախուրդիան մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 31-ին՝ մինչ այժմ անհայտ հանգամանքներում:
Ի դեպ, օրեր առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի խորհրդարանին կոչ է արել միջոցներ ձեռնարկել առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի սպանության հետաքննության ժամկետի երկարաձգման համար: