
«Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդու` Ցոտնե Գամսախուրդիայի առողջական վիճակը ստաբիլ է և նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- այս մասին Interpressnews-ին հայտնել է Ցոտնե Գամսախուրդիայի կինը` Անա Ջաբաուրին:
Վերջինիս խոսքով, Գամսախուրդիան թուրքական կլինիկայում է՝ պաշտպանիչ անզգայացման տակ:
«Դեռևս նույնն է, բայց նրա վիճակը ստաբիլ է և կյանքին վտանք չի սպառնում այլևս, չնայած դրան, դեռևս արհեստական շնչառության և պաշտպանիչ անզգայացման տակ է: Բժիշկներն ասում են, որ այսպես ավելի ճիշտ է»,- հայտարարել է Ջաբաուրին:
Նշենք, որ Ցոտնե Գամսախուրդիային Թուրքիա են տեղափոխել օրեր առաջ: Նրան վիրավորել էին դեկտեմբերի 19-ին: Այս պահին 4 անձ է ձերբակալված: