Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի հայտարարությամբ՝ այն դեպքում եթե պահպանվի երկրում առկա համաճարակային իրավիճակը, հնարավոր է, մարտի վերջին, ապրիլի սկզբին քննարկվեն պարետային ժամի որոշ փոփոխություններ:
«Պարետային ժամի մեղմացման հետ կապված մենք արդեն ասացինք, որ հետևում ենք համաճարակային իրավիճակին: Իսկ իրավիճակը վատթարացել է վերջին 1 շաբաթվա ընթացքում, սակայն դա տագնապալի չէ: Եթե մենք նմանատիպ համաճարակային իրավիճակով անցնենք մարտ-ապրիլ ամիսները, ապա վստահ եղեք, որ մայիս ամիս կմտնենք շատ լավ հույսով: Մարտի վերջին, ապրիլի սկզբին, կառավարությունը կարող է քննարկել պարետային ժամի որոշ փոփոխություններ», — հայտարարել է Գամկրելիձեն:
Գամկղրելիձեն վերջում ևս մեկ անգամ նշել է, որ այս փուլում հանրությանն իր գլխավոր կոչը հանձնարարականների կատարումն է:
Հիշեցնենք՝ Վրաստանում դեռ նախորդ տարվա նոյեմբերից երեկոյան՝ ժամը 21:00-05:00-ն արգելվում է մարդկանց տեղաշարժը: