Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն լքում է պաշտոնը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ Գամկղրելիձեի հրաժարականը կապված է վարչապետ Ղարիբաշվիլիի հետ ունեցած կոնֆլիկտի հետ։
Ըստ տեղեկությունների՝ Գամկղրելիձեն վարչապետին խնդրել է սահմանափակումներ մտցնել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի դեպքերի աճը, սակայն կառավարությունը չի համաձայնել այս առաջարկին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ առողջապահության նախարարը կապվել է Գամկղրելիձեի հետ և պահանջել է պաշտոնը լքելու մասին հայտարարություն անել։
Նշենք, որ Ամիրան Գամկղրելիձեն 2013 թվականից ղեկավարում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը։